ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ նախկին պետ Արամ Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ ԱՆ «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով

13/03/2015

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ երկարամյա ծառայության, ինչպես նաև պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ  Արամ Սերգեյի Սարգսյանը պարգևատրվել է  ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով: