Մամուլի հաղորդագրություն

16/03/2015

 2015 թվականի մարտի 16–ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հստակեցվեցին Հանձնաժողովի առաջիկա երկու ամիսների աշխատանքները:

 Աշխատանքները կազմակերպվելու են` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հայտարարությունը, համաձայն որի՝ մասնագիտական հանձնաժողովի առջև խնդիր է դրված բարեփոխումների նախագծի մշակմանը զուգընթաց քաղաքական կուսակցությունների հետ կազմակերպել և իրականացնել քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ, ինչպես նաև ամփոփել կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:

 Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ համագործակցությունն իրականացվելու է կից հայտարարության տեքստում նշված գործընթացին համապատասխան:

 

 Հայաստանի Հանրապետության Նախագահին 

առընթեր սահմանադրական բարեփոխումների 

մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն