Արդարադատության նախարարն աշխատանքային շրջայցով «Վարդաշեն» քրեկատարողական հիմնարկում էր

18/03/2015

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն  աշխատանքային շրջայցով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում էր: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ նախարարն ուսումնասիրել է  շենքային պայմանները, լրակազմը, ինչպես նաև՝ դատապարտյալների պահման պայմանները: Հովհաննես Մանուկյանն այցելել է նաև սննդի կազմակերպման տեղամաս:   «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Պողոսյանը ներկայացրել  է հիմնարկի աշխատանքային առանձնահատկությունները, զեկուցել  նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Շրջայցի ավարտին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հանձնարարականներ է տվել:

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին աշխատանքային շրջայցի ընթացքում ուղեկցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ  Միքայել Մինասյանը: