Արդարադատության նախարարը մասնակցել է Նոտարական ծառուղում իրականացվող ծառատունկին

11/04/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Նոտարական ծառուղում իրականացվող ծառատունկին և անվանական ծառ տնկել:

 Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարարը նշել է, որ աշխատանքից դուրս՝ ազատ ժամերին, իր ամենասիրած զբաղմունքներից մեկն այգեգործությունն է:

 «Մտնելով իմ այգի՝ միանգամից կզգաք իմ վերաբերմունքը բնության հանդեպ»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ Արդարադատության նախարարության մոտ 150 աշխատակից այդ պահին մասնակցում է Հաղթանակ զբոսայգում իրականացվող ծառատունկին: