Քրեակատարողական ծառայողների համար անցկացվել է բաց դաս՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին

07/05/2015

ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում մայիսի 7-ին քրեակատարողական ծառայողների համար անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: 

 Բաց դասը վարել են Երևանի պետական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոսներ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Կարեն Գասպարյանն ու Դավիթ Թինոյանը:

 Դասախոսության ընթացքում Դավիթ Թինոյանը ներկայացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառահետևանքային կապն ու պատերազմից քաղած «դասերը», պատերազմի դրդապատճառները և նշել, որ Հայրենական մեծ պատերազմը համաշխարհային երևույթի մի մաս էր, որին մասնակից եղավ նաև հայ ժողովուրդը:

 Պատմական գիտությունների թեկնածու Կարեն Գասպարյանի խոսքով՝ Մայիսի 9-ը չպետք է հասկանալ միայն Ռուսաստանի՝ Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի օր: «Մայիսի 9-ն, ի վերջո, համաշխարհային ժողովրդավարական համակարգի հաղթանակի օրն է՝ նացիստական, ամբողջատիրական ռեժիմների դեմ»,-ասել է Կարեն Գասպարյանը:

 Դասընթացին մասնակցել են «Կոշ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողականհիմնարկների աշխատակիցները: Բաց դասի նպատակն էր կատարելագործել ծառայողների մասնագիտական գիտելիքները: