Արփինե Հովհաննիսյանը՝ կադրային ջարդի մասին. Առավոտ

22/09/2015

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին այսօր «շնորհավորում եմ, տիկին Հովհաննիսյան» արտահայտությամբ էին մոտենում ոլորտում հայտնի մասնագետները: ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթները և դրանց իրացման հիմնական ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը փոքր-ինչ ուշացումով մասնակցեց նաև Արփինե Հովհաննիսյանը: Ընդմիջմանը նրան հերթով մոտենում ու շնորհավորում էին ոլորտում հայտնի մասնագետները, Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ իր նախկին դասախոսները, իր ներկայիս ամբիոնի վարիչը: Aravot.am-ը ցանկացավ որոշ հարցեր հղել նորանշանակ նախարարին: Արփինե Հովհաննիսյանը խուսափեց պատասխանել մեր՝ իրավական ոլորտին վերաբերող հարցադրումներին՝ պատճառաբանելով, թե դեռ ուսումնասիրում է ոլորտը, և իրեն փոքր-ինչ ժամանակ է անհրաժեշտ այդ դաշտում գոյություն ունեցող խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու համար:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: