Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից
15/10/2015
2015թ. հոկտեմբերի 15-ին հրապարակվեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ ՀՀ-ն ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:
Այսօր հրապարակված վճռում դատարանը նշեց, որ իր խնդիրը չէ որոշել՝ արդյոք հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն: Դատարանի Մեծ պալատը նաև սահմանեց, որ չունի որևէ իրավասություն անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսնակյունից է դա արվում:
Դատարանը նաև արձանագրեց, որ հայերն ունեն իրենց և իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Դատարանը նաև դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները և դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում:
Մանրամասները՝ www.agent.echr.am հասցեով: