ԱՆ-ն աշխատում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կատարելագործման ուղղությամբ
02/11/2015
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգում փոփոխություններ են սպասվում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
Այսօր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» Հասարակական կազմակերպության տնօրեն Արման Դանիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգի խնդիրները, չնայած պատկան մարմինների խոստումներին, չեն լուծվում և ավելին, տարեց տարի դրանք խորանում են: Նա ասել էր, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը չի գործում:
Մեր խնդրանքով մեկնաբանելով հայտարարությունը, Մարտիրոսյանն ասաց, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարությամբ, ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունում աշխատանքներ են իրականացվում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համակարգի կատարելագործման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մշակման ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում: