Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել

06/11/2015

iravaban.net-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի նոտարի գործողություններում ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշները պարզելու նպատակով հաղորդում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Ըստ տարածված հայտարարության՝ 2015 թվականի հոկտեմբերին ՀՀ արդարադատության նախարարություն է դիմել քաղաքացի Մ.Մ-ն ՝ բողոք ներկայացնելով Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վ.Գ-ի գործողությունների վերաբերյալ: Քաղաքացու բողոքի ուսումնասիրության, իսկ հետագայում նաև կազմակերպված ընդունելության արդյունքում պարզվել է, որ նոտարի գործողություններում կարգապահական խախտման բնույթի հատկանիշներ պարունակելուց բացի՝ առկա են նաև ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշներ: 
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: