Նախարարը Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր

10/11/2015

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Միացյալ Թագավորություն կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում, հանդիպել է Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահ Բոբ Նիլի հետ:

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը, մասնավորապես, բարձր է գնահատել այդ ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձն ու ընդգծել ՀՀ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արփինե Հովհաննիսյանը Բոբ Նիլին տեղեկացրել է նաև, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:  

 Հանդիպման ավարտին Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերին: