Պրոբացիայի ծառայության դեպքում էլեկտրոնային հսկողություն իրականացվելո՞ւ է տվյալ անձի, թե՞ պետության հաշվին. Սուրեն Քրմոյան
25/11/2015
Պրոբացիոն ծառայության մասին օրենքի նախագծում կա դրույթ էլեկտրոնային հսկողության մասին. շահառուի կամ դատապարտյալի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն կիրառվելու է դատարանի որոշմամբ, որն ընդունելիս պետք է հաշվի առնել անձի տարիքը, սոցիալական դրությունը, առողջական վիճակը, զբաղմունքի տեսակը և այլն:
Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ արդարադառության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ բազմաթիվ քննարկումներ են ունեցել էլեկտրոնային հսկողության ֆինանսավորման հետ կապված:
«Այդ ծառայությունը, սարքը, համակարգը պահելը բավականին թանկ է: Մի մեխանիզմ ենք նախատեսել, որը դեռևս պետք է քննարկվի՝ արդյո՞ք նպատակահարմար է, թե՞ ոչ: Նախատեսել ենք, որ դատարանը որոշում կկայացնի՝ արդյո՞ք էլեկտրոնային հսկողություն իրականացվելու է տվյալ անձի, թե՞ պետության միջոցների հաշվին»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ տվյալ անձի ֆինանսական դրությունից ելնելով դատարանը չի կարող չնշանակել էլեկտրոնային հոսկողություն, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը կա, ու որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: