Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարները քննարկել են համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր
15/01/2016
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 14-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին:
Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների գործընկեր կառույցների առկա փոխգործակցությունը և այն ընդլայնելու ու ինտենսիվացնելու պատրաստակամություն հայտնել:
Արարատ Դանիելյանը նույնպես ընդգծել է, որ ներկայիս համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա և ՀՀ արդարադատության նախարարի հետ քննարկել փոխգործակցության շրջանակներն ու հետագա անելիքները: