ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01/03/2016
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացներին առնչվող քաղաքացիների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ ԱՆ ընդունարանում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) սահմանվել է աշխատաժամանակի բաշխում՝ հետևյալ հերթականությամբ.
- Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների, դիմումների ընդունման և տեղեկանքների տրամադրման ժամեր՝ 10:30-12:00, 14:30-16:00:
- Ամուսնության պետական գրանցման դիմումների ընդունման և թույլտվությունների տրամադրման ժամեր՝ 10:30-12:00, 14:30-16:00:
- Ապոստիլ դնելու համար դիմումների ընդունման և տրամադրման ժամեր՝ 10:00-13:00, 14:00-17:00:
- Ուղղման, փոխման և վերականգնման գործերի ընդունման և տրամադրման ժամեր՝ 10:30-12:00, 14:30-16:00:
Միաժամանակ հայտնում ենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության գործառույթների հետ կապված խնդիրների առաջացման դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել նախարարությունում գործող թեժ գծի՝ 010 59-41-48 հեռախոսահամարով: