Հայաստանն ու Չինաստանը իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունեն

08/04/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Նախարարը դեսպանի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու նոր ծրագրերը, մասնավորապես՝ առաջիկայում փոխգործակցության համաձայնագիր ստորագրելու հնարավորությունները: