Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին
12/05/2016
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ժողովրդավարական և օրենսդրական զարգացման գործընթացների ներկա փուլին և հետագա անելիքներին:
Նախարարը համազեկուցողներին ներկայացրել է ՀՀ Սահմանադրական հանրաքվեին հաջորդող օրենսդրական կարգավորումների ծավալուն գործընթացը, որտեղ ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնական պատասխանատուն է:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծին և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած գործընթացներին: