Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին
27/05/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Արփինե Հովհաննիսյանը կարևորել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրամիության համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերն ու ավելի հավակնոտ ծրագրերի իրականացման հույս հայտնել:
Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրամիությունը շահագրգռված է դատաիրավական բարեփոխմանն ուղղված ծրագրերին աջակցելու և արդարադատության ոլորտի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետսահմանադրական զարգացումներին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր: