Հանրային քննարկման է ներկայացվում «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագիծը
20/06/2016
ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագիծը:
Ակնկալվում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունմամբ բոլոր վարչական իրավախախտումները կընդգրկվեն մեկ միասնական և համապարփակ օրենսդրական ակտում: Բացի այդ, նոր օրենսգրքի ընդունմամբ էականորեն կբարեփոխվի վարչական պատասխանատվության միջոցների և վարչական տույժերի շրջանակը:
Նախարարությունը մեծապես կարևորում է նշված օրենսգրքի վերաբերյալ իրավաբանների, քաղաքացիական հասարակության, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը և կոչ անում մեկնաբանություններն ու առաջարկներն ուղարկել info@moj.am էլեկտրոնային հասցեին:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր գերատեսչություններ ևս կազմակերպում են հանրային քննարկումներ, ուստի խնդրում ենք յուրաքանչյուր գերատեսչության վերապահված իրավասությունների ոլորտում առկա առաջարկությունները ներկայացնել համապատասխան գերատեսչություն: