ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

16/08/2016

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  հուլիսի 17-ին Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված հարցեր:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքների ընթացքին և համատեղ իրականացվող այլ ծրագրերի: