Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով մեկնել է Լեհաստան
19/09/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Ջորջ Լինքի հրավերով, սեպտեմբերի 19-ին երկօրյա այցով մեկնել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա:
«Ընտրական գնահատմանը և առաջարկություններին հաջորդող զարգացումները» խորագրով միջոցառմանը Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջին զարգացումներն ու Հայաստանի ընտրական գործընթացի փորձը: