Նոր օրենքով գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա առնվազն 1000 հիմնադիր
29/09/2016
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագիծը, համաձայն որի՝ պետական ֆինանսավորման համար քաղաքական կուսակցությունը պետք է խորհրդարանական ընտրություններին առնվազն 3 տոկոս ձայն հավաքի, ինչպես գործող օրենքում:
Նախարարը հայտնեց, որ պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա առնվազն 1000 հիմնադիր՝ ներկայիս 2000-ի փոխարեն, որոնք ներկայացնում են Երևան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը։
Սկզբնաղբյուրը ՝ http://www.tert.am/am/news/2016/09/29/arpinehovhannisyan/2147715