Կալանավայրերում գերբեռնվածության խնդիրն այս տարի գրեթե լուծվել է. փոխնախարար

26/10/2016

Դատապարտյալների գերբեռնվածության հարցը գրեթե լուծվել է՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բնակեցնելու հաշվին: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե արդյոք լուծվե՞լ է կալանավայրերում մի քանի հոգով բնակվելու՝ մշտական դարձած դժգոհությունը, անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանները բարելավվե՞լ են, թե ոչ, Սուրեն Քրմոյանը պատասխանեց. «Մենք այս տարի գերբեռնվածության խնդիրը գրեթե լուծել ենք դատապարտյալների մասով: «Արմավիր» ՔԿՀ-ի հաշվին գերբակեցման և պայմանների խնդիր չենք ունենա»։

 

Ամբողջական հոդվածը ՝ http://www.tert.am/am/news/2016/10/26/surenqrmoyan/2174005