Տեղի է ունեցել նոտարների թեկնածուների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլը
09/11/2016
Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլը, որին մասնակցել է 24 դիմումատու: Նշենք, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկել էր նոտարների որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը, որին մասնակցել էր 34 դիմումատու:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վիգեն Քոչարյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին և ներկայացրել ստուգման գործնական խնդիրների ընթացակարգը: Խնդիրների փուլի համար տրվել է 4 ժամ: Արդյունքները կամփոփվեն առաջիկա օրերին, որի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն: