Արդարադատության նախարարը քաղհասարակության հետ քննարկել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

25/11/2016

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային դրույթները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները օրինագծի վերաբերյալ:

 Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին: