Վարչապետի հանձարարականից կարելի է կատարել երկու եզրահանգում. Միքայել Մինասյան

14/11/2016

– Պարոն Մինասյան, վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո տարընկալումներ են առաջացել: Ի վերջո, արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները վերացվելո՞ւ են, թե՞ վերոնշյալ կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը վերապահվելու է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին: – Ընդամենը անհրաժեշտ է ՀՀ վարչապետի հանձնարարականը ուշադիր ընթերցել, և պարզ կլինի, որ, դրա համաձայն, ընդհանրապես վերանում է արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության վերահսկողությունը այն ձևաչափով, որով առ այսօր իրականացվում էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից, ներառյալ նաև ստուգումների իրականացումը: Այսինքն վերոնշյալ կազմակերպությունների վերահսկողությունը որևէ այլ վարչական մարմնի չի փոխանցվում, իսկ մնացած ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերահսկման իրավասությունը նախարարությունից փոխանցվում է ՊԵԿ-ին: 

Ամբողջական հոդվածը՝ http://armlur.am/612174/