Արփինե Հովհաննիսյանն ամփոփել է նախարության 2016 թվականի աշխատանքները
22/12/2016
Հայաստանի Հանրապետության արարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել է նախարարության 2016 թվականի աշխատանքները, մասնավորապես՝ անդրադառնալով ոլորտի մի շարք բարեփոխումների:
ՆԵՐԴՐՎԵԼ Է ՊՐՈԲԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
2016 թվականի մայիսին 116 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Խորհրդարանն ընդունեց «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2016թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ արդարադատության կազմում ստեղծվեց Պրոբացիայի պետական ծառայությունը:
Ծառայությունն իրականացնում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, որոնք են տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, հանրային աշխատանքները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում պատժից պայմանական վաղակետ ազատված, պատիժը պայմանականորեն չկիրառված, հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ այլ հիմքերով պատիժը հետաձգված անձանց նկատմամբ: ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում 19.12.2016թ-ի դրությամբ հաշվառման մեջ է գտնվում 2813 դատապարտյալ, որոնց նկատմամբ նշանակվել է 1783 պատիժ, որից 1411՝ տուգանք, 199-ը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, իսկ 173-ը՝ հանրային աշխատանքներ: Վերահսկողությունների քանակը կազմում է 1206, որից 1135-ը պատիժը պայմանականորեն չկիրառված դատապարտյալներն են, 62-ը՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված և 9-ը պատժի հետաձգումով: 176 անձնական գործում կա մեկից ավելի պատիժ կամ վերահսկողություն:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ՝ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ. ԳՈՐԾԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Պետական ծառայությունները քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով 2016 թվականի նոյեմբերից Երևանում, Գառնիում և Գյումրիում գործարկվել են պետական միասնական գրասենյակներ:
Ծրագրի նպատակը քաղաքացիների հոգսի ու պետական մարմնից փաստաթուղթ ստանալու համար մայրաքաղաք կամ մարզկենտրոն հասնելու բեռի թեթևացումն է:
ՀՀ վարչապետի հանձնարարականով մեկնարկած բարեփոխումների այս շղթան շարունակական է լինելու. միասնական գրասենյակներ են գործարկվելու նաև բոլոր մարզերի գյուղական համայնքներում՝ այդպիսով պետական ծառայություններն ավելի հասանելի դարձնելով ՀՀ քաղաքացիներին:
Միասնական գրասենյակներում մատուցվում են ՀՀ ոստիկանության մի շարք գործառույթներին վերաբերող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների տրամադրման ծառայություններ:
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
Ապօրինի հարստացումը քրեականացվեց
ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով պատասխանատվություն է նախատեսվել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները և որը ողջամտորեն չի հիմնավորվում այդ եկամուտներով: Ապօրինի հարստացման հանցակազմի համար նախատեսված է 3-ից 6 տարվա ազատազրկում, ինչպես նաև որոշ պաշտոններում նշանակվելու իրավունքից զրկում: Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ապօրինի հարստացման դեպքերի վարույթ իրականացնող մարմինը կլինի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Հայտարարագրման գործընթացի բարելավում
Մշակվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար համապատասխանաբար վարչական և քրեական պատասխանատվություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը 2016թ. սեպտեմբերի 28-ին ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ:
Կանխիկ դրամի շրջանառության սահմանափակում
Մշակվել է գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից կանխիկ դրամով կատարվող գործարքները սահմանափակող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը սույն թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ:
Հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնում
1) Մշակվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Նախագիծը սույն թվականի դեկտեմբերի 15-ին ներկայացվել է ՀՀ նախագահի աշխատակազմ:
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների իրականացում
5) Մշակվել և շահագրգիռ անձանց հետ քննարկվել է «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը` որով նախատեսվում է ընդլայնել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը: Նախագիծը մինչև տարեվերջ կքննարկվի ՀՀ կառավարության նիստում:
Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում տվող անձանց իրավական պաշտպանության մեխանիզմների ստեղծում
6) Մշակվել է «Ազդարարների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որի շրջանակներում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև գործուն կառուցակարգերի ներդրման վերաբերյալ դրույթներ:
Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների մասին հասարակությանը իրազեկում
7) Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 1-ը, պարտավոր է հրապարակել կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում:
Էլեկտրոնային կառավարման ոլորտ
Էլեկտրոնային ծանուցում
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է շեշտադրում կատարել էլեկտրոնային ծանուցումների մեխանիզմի վրա: Քանի որ այսօր նույնականացման քարտերի տրամադրմանը զուգահեռ քաղաքացիներին տրվում է նաև պաշտոնական էլեկտրոնային փոստ, առաջարկվում է ծանուցումներն ուղարկել նաև այդ էլ.հասցեներին, ինչպես նաև ներդնել բջջային հեռախոսին ստացվող sms հաղորդագրության միջոցով համապատասխան ծանուցումը ստանալու համակարգ:
Արդեն պատրաստ են թե′ ՀՀ ոստիկանության, և թե՛ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության համապատասխան հարթակները, որոնք հնարավորություն կտան ՀՀ քաղաքացիներին բջջային հեռախոսների միջոցով կամ նախընտրելի այլ եղանակով ծանուցված լինել արգելանքների կամ վարչական ակտերի մասին: Ընդ որում, քաղաքացին կկարողանա նաև իր համար նախընտրելի այլ տարբերակով ևս ծանուցվել, օրինակ, իր անունով ստացվող ծանուցումներ ստանալը լիազորել իր ընտանիքի այլ անդամներին կամ հարևանին և այլն: Նշենք նաև, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում քաղաքացու վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի կամ արգելանքի վերաբերյալ SMS ծանուցումների գրանցման շտեմարանում անձի հեռախոսահամարը ներառելու համար ընդամենը անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել 060-57-04-02 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատի հրահանգներին, հավաքել Ձեր հանրային ծառայության համարանիշը և գրանցվել։ Գրանցվելուց հետո, եթե Ձեր վերաբերյալ Ծառայությունում հարուցվի կատարողական վարույթ, գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կստանաք SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) և Ձեր գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը։
ՔԿԱԳ էլ. կառավարման համակարգին համակցված ծնունդների և մահերի լրացման միասնական էլ. հարթակի ստեղծում
10) Ընդունվել է 2016 թ. նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության թիվ N 1136-Ն որոշումը, որի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային կառավարման համակարգերի համակցման արդյունքում ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներն այսուհետ պատրաստվելու և տրամադրվելու են բժշկական հաստատությունների կողմից՝ բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով: Համակարգի ներդրման արդյունքում կվերացվեն քաղաքացիների կողմից երեխայի ծննդի և քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը, իսկ բժշկական հաստատություններում կներդրվի ծննդի և մահվան բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ, ինչը թույլ է տալու ավտոմատացնել և միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները: Այս փոփոխություններով նվազեցվելու են նաև ծննդյան կամ մահվան գրանցումներ կատարելիս անձանց վերաբերող տվյալների թերությունների, վրիպակների կատարման ռիսկերը, տվյալների հակասությունը և այլն: Համակարգի ներդրման արդյունքում կբացառվեն նաև ծնված և գրանցված երեխաների, ինչպես նաև բժշկական հաստատություններում գրանցված մահերի և ՔԿԱԳ մարմիններում գրանցված մահերի միջև վիճակագրական տարբերությունները, ինչը կարևոր է թե՛ վիճակագրական, թե՛ ժողովրդագրական, և թե՛ ընտրական ցուցակների ճշգրտության տեսանկյունից: Համակարգն արդեն փորձնական ռեժիմով տեղադրվել է Երևան քաղաքի, Շիրակի, Տավուշի, Լոռիի բժշկական հաստատություններում, ներկայում այն ներդրվում է Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններում: Նախատեսվում է համակարգը ամբողջությամբ ներդնել շուրջ 400 բժշկական հաստատություններում և գործարկել 2017թ. հունվարի 1-ից:
Էլեկտրոնային ռեգիստրի /e-register/, էլեկտրոնային նոտարիատի /e-notary/ համակարգերի արդիականացում
Թվարկված համակարգերը տարվա ընթացքում արդիականացվել և էլ. եղանակով համակցվել են ոստիկանության, անշարժ գույքի կադաստրի, անձնագրային ծառայության և այլ նախարարությունների էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ:
Քրեակատարողական ծառայության էլեկտրոնային կառավարման համակարգի մշակում /e-penitentiary/
Եվրոպական միության աջակցությամբ մշակվել և փորձարկման փուլում է գտնվում Քրեակատարողական ծառայության էլեկտրոնային կառավարման համակարգը:
Լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանի ու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանի ստեղծում /e-lisence/
8) Մշակվել և շրջանառվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց ընդունման արդյունքում կստեղծվի լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյան ու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյան, կնվազեցվեն այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը, կբարելավվի բիզնես միջավայրը: Համապատասխան ծրագրային ապահովումը մշակման փուլում է:
Իրավական ակտերի հանրային քննարկման էլեկտրոնային հարթակի ստեղծում /e-draft/
9) Ընդունվել է ՀՀ կառավարության կողմից 2016թ. սեպտեմբերի 2-ի «ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 1134-Ն որոշումը, որի համաձայն ստեղծվել է միասնական հարթակ, որը հնարավորություն կստեղծի գերատեսչությունների համար իրենց կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը տեղադրել ինչպես իրենց պաշտոնական կայքում, այնպես էլ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ իրազեկելով նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
6.Քաղաքացին չի զրկվի վերջին կացարանից
Այս տարվա դեկտեմբերին Խորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելուն վերաբերող օրենքի նախագիծը: Եթե հարկադիր աճուրդում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում և կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից: Ի տարբերություն գործող կարգավորման՝ օրինագծի ընդունմամբ, պարտապանին հնարավորություն կտրվի իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:
Նոտարական ոլորտի բարեփոխումներ
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով տրվել է ոլորտի բարեփոխումների մեկնարկը:
Առաջարկվող փոփոխությունները մի կողմից միտված են ապահովելու քաղաքացիների համար նոտարական ծառայությունների մատչելիությանը, իսկ մյուս կողմից ուղղված են բարձրացնելու նոտարի՝ որպես արդարադատության իրականացմանը նպաստող անձի դերը:
- Ամրագրված իրավակարգավորումների շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կստանան առավել դյուրին, արագ և մատչելի եղանակով օգտվել նոտարական ծառայություններից: Այս առումով կարևոր նորամուծություններից է էլեկտրոնային նոտարական համակարգի միջոցով էլեկտրոնային ստորագրությամբ նոտարական գործողությունների կատարումը, ինչը կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կապահովի սպասարկման բարձր որակը: Արդյունքում քաղաքացիները, խնայելով իրենց ժամանակը, կարող են պարզ և մատչելի ձևով էլեկտրոնային համակարգի միջոցով օգտվել նոտարական գործողություններից և ծառայություններից:
- Ներդրվելու է նաև լիազորագրերի էլեկտրոնային շտեմարանը, ինչը կնպաստի լիազորագրերի կեղծման ռիսկի նվազեցմանը:
- Նախատեսվում է նաև պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի և ժառանգական գործերի վարման բաժին, որը հնարավորություն կտա ապահովել ժառանգության գործընթացի անվտանգությունը: Համակարգը պետք է համակցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու և համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ կտակի առկայության մասին:
Նոտարական ծառայություններից օգտվող քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար, ի տարբերություն գործող կարգավորման, նախատեսվել է, որ նոտարը, անկախ ծառայության համար սահմանված համապատասխան վճարը վճարած անձանց խնդրանքից, պարտավորվում է նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույց տալու, նրանց իրավունքները և օրինական շահերը իրականացնելու նպատակով պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, զգուշացնել նոտարական գործողությունների կատարման հետևանքների մասին, որպեսզի անձի իրավական անտեղյակությունը չօգտագործվի ի վնաս իրեն, ինչպես նաև կողմերին պարզաբանել նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը և ստուգել դրանց բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը:
Առաջարկվող փոփոխություններով ընդլայնվել են նոտարների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը, մասնավորապես իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում, կատարողական մակագրության կատարում և այլն, ինչի շնորհիվ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կստանան առավել արագ, առանց դատարան դիմելու հաստատել այս կամ այն փաստը: Ընդ որում, նոտարն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու է բացառապես իրեն ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Եթե ներկայացված փաստաթղթերից հստակ չերևա խնդրարկվող փաստը, կամ առավել ևս եթե վեճ լինի այդ փաստի վերաբերյալ, ապա նոտարը իրավասու չի լինի այդ փաստը հաստատել, այլ այն հատատման ենթակա կլինի միայն դատարանի կողմից:
Վերականգնվել է նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը, մասնավորապես պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտատիրոջ պահանջը կատարելու համար նոտարը տալիս է կատարողական մակագրության թերթ: Արդյունքում, նոտարը իրավասություն է ձեռք բերում ապահովել իր կողմից պատրաստված և հաստատված պայմանագրերի կատարումը՝ դրանք կողմերից որևէ մեկի կողմից խախտելու դեպքում տուժող կողմի պահանջով՝ տալով համապատասխան կատարողական որը և ենթակա կլինի հարկադիր կատարման:
- Առաջարկվող կարգավորումներով ներդրվել է անզգուշությամբ պատճառված վնասը հատուցելու պարտականությունը: Նոտարների պատասխանատվության ապահովագրության չափը մեծացվել է՝ սահմանելով յուրաքանչյուր տարի նոտարի կողմից մատուցած ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 6 միլիոն ՀՀ դրամը: Բացի այդ, նախատեսվել է նաև ստեղծել պահուստային ֆոնդ, որը կերաշխավորի անձանց պատճառած վնասների փոխհատուցումը, եթե դրանք գերազանցեն ապահովագրական գումարի չափը: Այսինքն, նոտարի կողմից պատճառած վնասը միշտ ենթակա կլինի փոխհատուցման, քանի որ ներդրված մեխանիզմները գրեթե բացառում են անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում չփոխհատուցման հնարավորությունը: Նման կարգավորումներ նախատեսելով պետությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողության հետևանքով պատճառված վնասի ամբողջական հատուցումը, ինչը բխում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2016թ. մայիսի 6-ին կայացրած թիվ ՍԴՈ-1271 որոշմամբ արտահայտած դիրքորոշումից:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացում
«ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, որով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն ինչպես ոլորտի ինստիտուցիոնալ համակարգի և համապատասխան օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը, այնպես էլ՝ քրեակատարողական հիմնարկների բժշկական միավորների կադրային և նյութատեխնիկական հագեցվածության ապահովմանը, արդյունքում նաև՝ ազատությունից զրկված անձանց առողջապահական իրավունքների իրացման ապահովմանը:
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգի արդիականացում
Մշակվել և շրջանառվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների, «ՀՀ Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի և «ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 24-ի N 1304-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման լրամշակված նախագծեր, որով բարելավում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը:
Հացադուլ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության համակարգի ստեղծում
Մշակվել և շրջանառվել է ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն ակնկալվում է ունենալ հացադուլ իրականացնող անձանց պահման պայմանների, իրականացվող աշխատանքների և առանձնահատկությունների հստակ կանոնակարգում:
Պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկի ու դրանց չափորոշիչների հստակեցում
Մշակվել և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն կհստակեցվեն պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները:
Քրեակատարողական օրենսգրքի մշակում
Մշակման փուլում է գտնվում ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը:
Անազատության մեջ պահվող անձանց վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ
2016 թվականի 11 ամիսների ընթացքում համապատասխան աշխատանքով ապահովվել են 606 դատապարտյալներ, որոնցից 215-ը՝ իրենց համաձայնությամբ չվարձատրվող աշխատանքով:
Ինքնագործ միավորումներում ընդգրկվել են 276 դատապարտյալներ:
Իրացվել է 187 դատապարտյալի կրթական իրավունքը, որից
- հանրակրթական - 65
- մասնագիտական, արհեստագործական - 114
- բարձրագույն և հետբուհական - 8
Սննդի ապահովման ոլորտի արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներ
Սննդի ապահովման բնագավառում իրականացվել են աննախադեպ կազմակերպա-իրավական միջոցառումներ, որոնց շնորհիվ լուծում է տրվել տասնամյակներ շարունակ քրեակատարողական համակարգի առջև ծառացած հիմնախնդրին, այն է՝ տարիներ շարունակ դատապարտյալների և կալանավորված անձանց թվաքանակին համապատասխան սննդամթերք պատրաստելու և վերջիններիս կողմից դրանցից չօգտվելու արդյունքում անհիմն թափելուն:
Սահմանվել են նոր իրավական չափորոշիչներ, համաձայն որի այսուհետ, անազատության մեջ գտնվող անձանց տրվող ամենօրյա անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միայն այն անձանց թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով:
Կարևոր է արձանագրել, որ գործընթացը սկիզբ է դրվել 2015թ-ի վերջերին և ամսական միջին հաշվով ամենօրյա սննդից հրաժարվողների թիվը տատանվել է 200 անձի սահմաններում, ինչը գրեթե կրկնակի ավելացել է 2016թ-ի ընթացքում:
2016 թվականի հունվարին քրեակատարողական համակարգում լիարժեքորեն սկսեց շահագործվել ծառայության նախաձեռնությամբ ներդրված «Ինտերներտ խանութ»-ի ծառայությունները, որի արդյունքում կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատներին հնարավորություն ընձեռվեց առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջի (www.ced.am) միջոցով վերջիններիս ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել նաև առցանց եղանակով:
Քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված իրավական արգելքների բացակայության դեպքում, առցանց պատվերի հիման վրա ձեռք բերված ապրանքները 1 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին: Առցանց խանութի ծառայությունները դեռևս ներդրված են ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում:
Ծառայողական գործունեության թափանցիկության ամրապնդման և կոռուպցիոն երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներ
Հանրության լայն շրջանակներին հաշվետու լինելու, ինչպես նաև ամենօրյա գործունեության թափանցիկության ապահովման գործում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջն (www.ced.am), արձանագրել է աննախադեպ հետաքրքրություն՝ 2016թ-ի ընթացքում արդեն իսկ ապահովելով շուրջ 44.000 մշտական օգտատերերի և 301.000 այցելուի ներկայություն:
Ծառայությունում գործող «Թեժ գծի» միջոցով 2016 թվականի 11 ամիսների ընթացքում ստացվել և ընթացք են տրվել 484 ահազանգերի՝ ուսումնասիրությունների, չնախատեսված ստուգայցերի, ծառայողական քննությունների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գործունեության նպատմամբ օպերատիվ հսկողություն իրականացնելու այլ եղանակներով:
Հանրությանը հուզող խնդիրներին անմիջականորեն արձագանքելու նպատակով 2016թ-ի 11 ամիսների ընթացքում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կազմակերպվել է 50 քաղաքացու ընդունելություն, որոնց բարձրացված խնդիրներին տրվել են համապատասխան լուծումներ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի կողմից 2016 թվականի 11 ամիսների ընթացքում իրականացվել են 130 ուսումնասիրություններ և ծառայողական քննություններ, որոնց արդյունքում 37 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, 1-ն ազատվել է ծառայությունից:
Նույն ժամանակահատվածում 12 քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են 171 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 101 ծառայողներ, կարգապահական խախտման հիմքով ծառայությունից ազատվել է 1-ը:
Քրեակատարողական հիմնարկներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները կանխելու և օպերատիվ հսկողությունն ուժեղացնելու նպատակով 2016թ. 11 ամիսների ընթացքում կազմակերպվել է 25 անակնկալ ստուգայցեր, որոնց արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով իրականացվել են թվով 7 ծառայողական քննություններ, 9 ծառայողներ ենթարկվել տույժերի:
Գերբնակեցման նվազեցման և բնակության պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ
Նորաբաց «Արմավիր» ՔԿՀ-ի ամբողջական շահագործմամբ (15.12.2015թ.), նրանում կալանավորված անձանց պահելու վայրի լրակազմն ավելացնելու (16.02.2016թ.), ինչպես նաև «Հրազդան» ՔԿՀ-ում կալանավորվածների պահելու վայր սահմանելու (16.02.2016թ.) իրավա-կազմակերպչական միջոցառումների արդյունքում ամբողջությամբ լուծվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբնակեցման խնդիրը:
Անազատության մեջ պահվող անձանց բնակության պայմանների բարելավման նպատակով 2016թ-ի 11 ամիսների ընթացքում իրականացվել են բազմաբնույթ շինարարական աշխատանքներ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Հրազդան», «Վանաձոր», «Կոշ», «Արթիկ», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների բնակելի տեղամասերում (խցերում և կացարաններում), կարանտինային մասնաշենքերում, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, հանձնուքների ընդունման սենյակներում, բուժմասերում, հիվանդասենյակներում, ճաշարաններում, սանհանգույցներում և այլ ենթակառուցվածքներում:
Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում 10 քրեակատարողական հիմնարկներում լուծում են ստացել կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը (քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ հիշյալ ծրագրում ընդգրկվել է նաև «Արմավիր» ՔԿ հիմնարկը՝ իր կարիքներին համապատասխան):
Հարկ է նշել, որ հիշյալ ծրագրի շրջանակներում «Կոշ», «Նուբարաշեն», «Սևան», «Վարդաշեն», «Աբովյան», «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են արևային-ջերմային ջեռուցիչներ, որոնք արդյունքում էներգախնայողությունը կհասցնեն միջինը շուրջ 50%-ի:
ԴԱՀԿ ՈԼՈՐՏ
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականացված միջոցառումների արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել Ծառայության գործառույթներում։
Բարձրացել է ինչպես Ծառայության աշխատակիցների պատասխանատվությունը իրենց պարտականությունների կատարման նկատմամբ, այնպես էլ կադրերի որակական կազմի, նրանց ընտրության, տեղաբաշխման, ատեստավորման և ուսուցման աշխատանքների մակարդակը։
Կատարողական վարույթների քանակի շեշտակի ավելացման պայմաններում Ծառայության ստորաբաժանումների կողմից իրենց առաջադրանքների կատարման, կատարողական վարույթների ընթացքի, ինչպես նաև հարկադիր կատարողների կատարած աշխատանքների պարբերական քննարկումների և վերլուծությունների հետևողականությունը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների շարունակական կիրառումը նկատելիորեն խթանել է կատարողական գործողությունների արդյունավետությունը։
Հաշվետու տարվա ընթացքում Ծառայության էլեկտրոնային համակարգերի անվտանգությունը ապահովելու նպատակով պահուստային սերվերային հանգույց է տեղադրվել Գյումրի քաղաքում՝ Ծառայության Շիրակի մարզային բաժնի վարչական տարածքում։
Ի կատարումն ՀՀ վարչապետի կողմից 20.10.2016թ. տրված № 29.6/[376539]-16 և 03.11.2016թ. ՀՀ կառավարության նիստում տրված հանձնարարականների՝ գործարկվել է SMS հաղորդագրության միջոցով պարտապանին ծանուցելու համակարգը։
ՀՀ արդարադատության նախարարության 2016 թվականի աշխատանքների ամբողջական հաշվետվությունը՝ այստեղ: