Դասընթաց ՝ e-draft.am կայքը գործնականում կիրառելու վերաբերյալ

28/12/2016

ՀՀ արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 28-ին կազմակերպել է e-draft.am կայքէջը գործնականում կիրառելու վերաբերյալ հատուկ դասընթաց, որին մասնակցել են մի շարք պետական կառույցների աշխատակիցներ:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակին վերաբերող դասընթացի մասնակիցներին ներկայացվել են  համապատասխան պետական մարմինների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը  կայքում տեղադրելու հնարավորությունները և առանձնահատկությունները:

Կայքը հնարավորություն կընձեռի ծանոթանալ տեղադրված նախագծերին, հետևել դրանց հետագա ընթացքին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել դիտարկումներ, ծանոթանալ դրանց ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին:

E-draft.am կայքը հնարավորություն կտա նաև առցանց տարբերակով կազմակերպել հանրային քննարկումներ, արդյունքում նաև՝ երաշխավորելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին: