Արդիականացվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությունը

29/12/2016

Հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա փոփոխություններ կկատարվեն Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում՝ նրանում ներառելով քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների առավել մեծ թիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ միաժամանակ կմեղմացվեն հասարակական կազմակերպություններին ներկայացվող չափանիշները:

Սկզբնաղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/news/2016/12/29/%D4%B1%D6%80%D5%A4%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D4%BF%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82%D5%BA%D6%81%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%BA%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D6%80%D5%AB-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/491312