Կարդիականացվեն քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունները
19/01/2017
Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունները կբարելավվեն: Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը, այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը, հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նկատառումներից ելնելով, առաջարկում է ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ։ «Առաջին՝ ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնությունը տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում և փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն և երկրորդ՝ վերազինել «Դատապարտյալների հիվանդանոցը» և այն վերափոխել որոշակի մասնագիտական ձևով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող հաստատության»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Սկզբնաղբյուրը`http://www.aravot.am/2017/01/19/846787/