Պետական ծառայություններ մատուցող օպերատորներին են միացել «Անելիք բանկը» եւ «Հայէկոնոմբանկը»

26/01/2017

Պետական իշխանության մարմինների  սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաեւ «Անելիք բանկ» եւ «Հայէկոնոմբանկ» ընկերություններին:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՀՀ քաղաքացիների համար հնարավորություն է  ստեղծվել մի շարք պետական գործառույթները ստանալ նաեւ մասնավոր հարթակում: Ներկայում միասնական գրասենյակները գործում են Երեւանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) եւ «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաեւ Գառնի համայնքի, Գյումրի (հասցե՝ Ռիժկովի 5) եւ Էջմիածին ( Մ.Մաշտոցի- 2) քաղաքների   «Հայփոստի» գրասենյակներում:

 

Սկզբնաղբյուրը ՝ https://news.am/arm/news/369744.html