Կբացառվեն քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց տեսակցությունների տրամադրման գործընթացի անհարկի ձգձգումները
09/02/2017
Քրեակատարողական պետի տեղակալն այսուհետ ևս հնարավորություն կունենա տեսակցություն տրամադրելու կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելու ցանկություն ունեցող պաշտպանին կամ մերձավոր ազգականին:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ գործող կարգավորմամբ կալանավորված անձանց և դատապարտյալներին տեսակցության եկած անձանց թույլտվություն տալու իրավասությունը պատկանում է քրեակատարողական հիմնարկի պետին և միայն նրա բացակայության դեպքում՝ տեղակալին:
Սկզբնաղբյուրը՝ http://www.aravot.am/2017/02/09/853891/