Նախատեսվել են տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու համաչափ մեթոդներ
09/02/2017
Տուգանքները կանխամտածված չվճարելու համար Հայաստանում ավելացվելու է հանրային աշխատանքների ժամկետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության փետրվարի 9-ի նիստում:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ներկայում տուգանքը փոխարինվում է հանրային աշխատանքներով, եթե դատարանը որոշում է, որ տուգանքներից խուսափողն ունակ չէ վճարել: Տուգանքները կանխամտածված չվճարելու համար, սակայն, ավելի խիստ պատիժ չի նախատեսվում:
Սկզբնաղբյուրը ՝ http://times.am/?p=201535&l=am