Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին

21/02/2017

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հնարավորություններին և մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:

Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում և կարևորել  փոխգործակցության շարունակականությունը: Արփինե Հովհաննիսյանը  ներկայացրել է մեր երկրում հակառուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացը,  այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները: 

Դեսպանը կարեւորել է  ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումները  և շեշտել, որ այս ոլորտում գործակցությունը դեսպանատան համար շարունակում է մնալ առաջնահերթությունների ցանկում :