Մասնավոր օպերատորների կողմից մատուցվող պետական ծառայությունների շրջանակն ընդլայնվում է

02/03/2017

Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը:

Այդ նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած համապատասխան որոշման մեջ՝ առաջարկելով այդ օպերատորներին պատվիրակել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող ծառայությունների կատարումը:

Օպերատորն իրականացնելու է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ (փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում): 

Սկզբնաղբյուրը ՝ http://araratnews.am/masnavor-operatorneri-koghmic-matucvogh-petakan-tcarayuthyunneri-shrjanakn-ehndlaynvum-e/