Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում կչեզոքացվեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը
16/03/2017
ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերապահվեց մի շարք վճարովի ծառայություններ մատուցելու հնարավորություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը, նշել է, որ այն ունի հակակոռուպցիոն և այդ ծառայությունների կարիքն ունեցող քաղաքացիներին պատշաճ իրավական աջակցություն ցուցաբերելու ուղղվածություն:
Սկզբնաղբյուրը ՝ http://www.tert.am/am/news/2017/03/16/Min-justice/2310202#.WMpbNQCdx9A.facebook