Հաճախ են դեպքերը, երբ նոտարին ներկայացնում են կեղծ լիազորագրեր և վկայականներ

20/03/2017

Արաբկիր տարածքի նոտար Սյուզաննա Նազինյանի մոտ միշտ կասկած են հարուցել այն քաղաքացիները, ովքեր գրասենյակ են գալիս աշխատանքային օրվա ավարտին և խնդրում հրատապ կարգով կարևոր գործարքներ հաստատել: Նոտարն ասում է, որ նման դեպքերում չի շտապում և միշտ ստուգում է փաստերը, իր փորձառությունը ցույց է տվել, որ խարդախները հաճախ են այսկերպ կեղծ գործարքներ անում. «Մեր պրակտիկայում եղել են կեղծ սեփականության վկայականներ կամ միասնական տեղեկանքներ, երբ փորձել են կեղծ փաստաթղթերով մեկ այլ անձի գույքը վաճառել, եղել են նաև ամուսնության կեղծ վկայականներ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Նոտարի խոսքերով՝ որպես կանոն այս գրասենյակ դիմում են ժառանգական հարցերով, մյուս կողմից էլ քաղաքացների շրջանում այս ոլորտում իրազեկվածության պակաս կա. հանգուցյալի հարազատները ժառանգության հարցերով դիմում են սահմանված ժամկետից ուշ՝ վեց ամիսն անց: Եթե նոտարների համար այս ոլորտում իրազեկվածության պակասն է խնիր, ապա քաղաքացիները դժգոհում են թարգմանիչների աշխատանքից:

Մեր զրուցակիցը փոխանցեց, որ ոլորտը կարգավորված չէ, գնեն էլ՝ անկայուն: Այս համակարգում առկա պրակտիկ և օրենսդրական խնդիրների մասին զրուցել ենք նոտարի հետ: 

Սկզբնաղբյուրը ՝ http://iravaban.net/155650.html