Արդարադատության նախարարությունը ակնկալում է ստեղծել անհրաժեշտ հիմքեր իրավական դաստիարակության համար
24/03/2017
Արդարադատության նախարարությունը ակնկալում է ստեղծել անհրաժեշտ հիմքեր իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգի ձևավորման, իրավաբանական կրթության զարգացման միջոցառումների մշակման և իրականացման համար:
Այդ իսկ պատճառով այսօր կառավարության նիստին հաստատվեց համապատասխան նախագիծ, որը ներկայացրել էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նախարարը մանրամասնեց, որ նախատեսում են նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ապահովել բարձր իրավագիտակցությամբ օժտված քաղաքացիների դաստիարակությունը:
Սկզբնաղբյուրը ՝ http://iravaban.net/156105.html