Նախորդ դարից գործող օրենսգիրքը փոխվում է․ կառավարությունը հաստատեց ՎԻՎ նոր օրենսգրքի նախագիծը
27/04/2017
1985 թվականին ընդունված և առ այսօր գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օերնսգրքում կատարվել են «կարկատանի տեսք ունեցող» փոփոխություններ։ Այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով նոր օրենսգրքի նախագիծը ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ առ այսօր կատարվել են իրարամերժ, հակասական և ոչ համակարգային փոփոխություններ․ «Դա է պատճառը, որ վերջին 20 տարիների ընթացքում շուրջ 80 իրավական ակտեր են ընդունվել, որոնք սահմանել են վարչական պատասխանատվություն այս կամ այն ոլորտում խախտում կատարելու համար, սակայն իրենց բնույթով նույն այդ փոփոխությունները հակասել են մայր օրենսգրքին»,- նշեց տիկին Հովհաննսիյանը։ Նա մի քանի օրինակ բերեց օրենսգրքում դեռևս առկա են այնպիսի ակնհայտ անհիմն ու անհարկի հասկացություններ, ինչպիսիք են «ԽՍՀՄ համակարգը», «սոցիալիստական սեփականությունը», «սոցիալիստական օրինականությունը», «վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը» և այլն: Բացի այդ, օրենսգիրքը բացարձակապես ներքին տրամաբանական կապի մեջ չի գտնվում քրեական օրենսգրքի հետ, ըստ նախարարի՝ մի շարք խախտումների համար ՎԻՎ օրենսգրքում նախատեսված է ավելի բարձր պատասխանատվություն, քան քրեականում, կամ էլ կրկնվում են նմանաբնույթ խախտումների համար պատասխանատվության տարբեր միջոցները։
Սկզբնաղբյուրը ՝ http://iravaban.net/159265.html