Վերագործարկվել է ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի կայքէջը

25/05/2017

ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերագործարկել է իր կայքէջը՝ http://justexpert.am : Էլեկտրոնային հարթակում քաղաքացին կարող է ծանոթանալ Փորձագիտական կենտրոնում կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, կենտրոնի կառուցվածքին, ստորաբաժանմուների կողմից իրականացվող փորձաքրեագիտական խնդիրներին, ձեռնարկատիրական գործունեության շրջանակում հանրությանը մատուցվող փորձագիտական ծառայությունների տեսակներին և գներին, փորձագետի գործունեությանը վերաբերող ՀՀ օրենսդրությանը, կենտրոնի գործառույթներին և նպատակներին, ինչպես նաև կազմակերպության գործունեությանը և նորություններին:

Կայքի նորարարություններից է «հարց փորձագետին»  բաժինը, որի միջոցով կայքի այցելուն փորձագիտական աշխատանքին վերաբերող իրեն հուզող հարցերի վերաբերյալ կարող է առցանց եղանակով խորհրդատվություն ստանալ: