Արդարադատության նախարարը և ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
06/06/2017
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը:
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է Դավիթ Հարությունյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներին, դատաիրավական և քրեակատարողական ոլորտներում համագործակցության ծրագրերին և այլն: