Բավականին փորձ ունեմ հասկանալու, թե կտրուկ քայլերն ինչպես են կտրուկ ավարտվում. նախարարը՝ ՔԿՀ-ների վիճակի մասին
15/06/2017
ՀՀ քրեակատարողական հաստատություններում բազմաթիվ խնդիրներ կան եւ առաջին հերթին պետք է մտածել դրանց պատճառները վերացնելու մասին, որպեսզի հետեւանքները վերանան: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախարարի խոսքով, քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումներ կատարելու համար արվում են լուրջ քայլեր. «Կտրուկ քայլեր անել չենք կարող, որոնցով կկարողանանք միանգմից փոխել իրավիճակը: Բավականին փորձ ունեմ հասկանալու, թե կտրուկ քայլերն ինչպես են կտրուկ ավարտվում եւ երբեմն չեն հասնում այն արդյունքին, որին պետք է հասնեին: Մենք շտապելու ենք դանդաղ, բայց, կարող եք վստահ լինել, որ հստակ խնդիրներ ունենք, որոնք հիմա փորձում ենք ձեւակերպել, քայլ առ քայլ առաջ գնալ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: