ՀՀ արդարադատության նախարարությունը պետբյուջեի որոշ հոդվածներով տնտեսում է ունեցել

28/06/2017

Հայաստանի արդարադատության նախարարությունը ՀՀ 2016թ. պետական բյուջեի որոշ հոդվածներով տնտեսում է ունեցել: Ազգային ժողովի պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Դա հիմնականում պայմանավորված է եղել գնումների գործընթացում ավելի էժան գնումներ իրականացնելու հանգամանքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.pastinfo.am/hy/news/2017/06/28/%D5%80%D5%80-%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BB%D5%A5%D5%AB-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7-%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE-%D5%BF%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D5%AC/563536#sthash.vu8ROKzC.XWSWt6qH.dpbs