Ճիշտ կլիներ նոր հիմնարկ կառուցել, քան վերանորոգել. Դավիթ Հարությունյանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասին

28/06/2017

Նուբարաշեն» ՔԿՀ-ի միջանցքներն ուղղակի գարշահոտություն են տարածում, դա նորմա՞լ է, թե՞ նորմայից դուրս։ Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը այս հարցն ուղղեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին։ Պատգամավորը նշեց, որ անձամբ է այցելել ՔԿՀ և կարող է փաստել՝ տեղում իրավիճակն անմխիթար է։

Արդարադատության նախարարը, պատասխանելով հարցին, նշեց, որ այն, ինչ կատարվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, նորմալ չէ։ «Հարցի լուծումը երկարատև աշխատանք է պահանջում, իսկ այդ աշխատանքն ավելի քան տասը տարի առաջ է սկսվել, երբ «Արմավիր» ՔԿՀ-ն սկսեց նախագծվել։ Պետք է ասեմ, որ քրեակատարողական հաստատություն կառուցելը բարդ բան է, անվտանգության առումով այն շատ միջոցներ և ծախսեր է պահանջում»,- ասաց նախարարը։

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.yerkir.am/news/view/132203.html