Քրմոյան. Քննարկվում է հատուկ քննչականի հենքի վրա ստեղծել մի մարմին, որը կքննի միայն կոռուպցիոն հանցագործությունները
11/07/2017
«Նախագահի ելույթում հստակ անհանդուրժողականության մոտեցում կար կոռուպցիոն երևույթների նկատմամբ: Սա քաղաքական կամքի դրսևորման կարևոր երևույթ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 18-ին ԱԺ-ում ունեցած ելույթի՝ կոռուպցիոն երևույթների մասին հայտարարության վերաբերյալ և պատասխանելով հարցին, թե ե՞րբ կտեսնեն կաշառակերության համար ձերբակալված դատավորներ:
Նրա խոսքով, նախագահի ելույթից բխող կառավարության ծրագրում համապատասխան միջոցառումներ են նախանշվել՝ թե կանխարգելիչ, թե քրեական պատասխանատվության անխուսափելիության հետ կապված: