Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը

20/09/2017

 Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, այլ գերատեսչությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Նախարար Դավիթ Հարությունյանը ողջունել է Ղեկավար կոմիտեի հերթական հանդիպումն ու անդրադարձել 2015 թվականին ստորագրված համաձայնագրի նախապատմությանը, նպատակներին, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված ուղղություններին: Նախարարը նշել է, որ նման հանդիպումներն օգնում են վերահսկել համաձայնագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև քննարկել հաջորդող քայլերը:

 Հանդիպման ընթացքում ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանության 2014-2016 գործողությունների ծրագրի կատարողականը, 2017-2019 թթ. նոր ծրագրի շրջանակներում ներդրված համակարգման, մոնիտորինգի, թափանցիկության ապահովման, ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչների ավելի լայն մասնակցություն ապահովելուն ուղղված մեխանիզմները:

 Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր և հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին և 2017-2019 թթ․ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:

 Նիստի ավարտին քննարկվել է Կոմիտեի հետագա աշխատանքների պլանավորման հարցը:

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, այլ գերատեսչությունների, ինչպես նաև  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարար Դավիթ Հարությունյանը ողջունել է Ղեկավար կոմիտեի հերթական հանդիպումն ու անդրադարձել 2015 թվականին ստորագրված համաձայնագրի նախապատմությանը, նպատակներին, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված ուղղություններին: Նախարարը նշել է, որ նման հանդիպումներն օգնում են վերահսկել համաձայնագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև քննարկել հաջորդող քայլերը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանության 2014-2016 գործողությունների ծրագրի կատարողականը, 2017-2019 թթ. նոր ծրագրի շրջանակներում ներդրված համակարգման, մոնիտորինգի, թափանցիկության ապահովման, ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչների ավելի լայն մասնակցություն ապահովելուն ուղղված մեխանիզմները:

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր և հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին և 2017-2019 թթ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:

Նիստի ավարտին քննարկվել է Կոմիտեի հետագա աշխատանքների պլանավորման հարցը:Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, այլ գերատեսչությունների, ինչպես նաև  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: