Ունենք ընկերներ, որոնց ծնողները հաճախ ծեծի են ենթարկում. Օրրանի սաներ (տեսանյութ) Tert.am

18/10/2017

«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին» արդարադատության նախարարության ներկայացրած օրենքի նախագիծն այս օրերին բուռն կերպով է քննարկվում, իսկ հանրային լսումներն անցնում են բավականին թեժ մթնոլորտում:

Նախագծի ընդդիմախոսները հայտարարում են, որ այս նախագծի ընդունումը պարտադրվում է ԵՄ–ի, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու կողմից՝ վիզաների ազատականացման ռեժիմի համատեքստում և  նախագծի ընդունման արդյունքում խարխլվելու են  հայ ավանդական ընտանիքներն ու պառակտում է մտցվելու:

Նկատենք, սակայն, որ այսօր մեր հասարակության մեջ քիչ չեն դեպքերը, երբ  անգամ երեխաներն են դառնում ընտանեկան բռնությունների զոհ: Թեմայի վերաբերյալ Tert.am-ը զրուցեց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաների հետ:  Վերջիններս նշեցին, որ ընտանեկան բռնությունների մասին որոշ չափով տեղեկացել են  դպրոցում՝ հասարակագիտություն առարկայի դասաժամերին: Բացի դա, իրենց ընկերական միջավայրում էլ կան դասընկերներ, ովքեր ծեծի կամ բռնության են ենթարկվում իրենց հոր կամ մոր կողմից:  

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.tert.am/am/news/2017/10/13/Orran/2510690