2012-2016թթ. ոստիկանության տվյալներով, գրանցվել է ընտանեկան բռնության 3500-ից ավելի դեպք. Դավիթ Հարությունյան
18/10/2017
Ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2012-2016թթ. գրանցվել է ընտանեկան բռնության 3500-ից ավելի դեպք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ սա պաշտոնական թվերն են միայն:
Դավիթ Հարությունյանի խոսքով, Քննչական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն, 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը:
Սկզբնաղբյուրը՝https://news.am/arm/news/414340.html