ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Good Governance հիմնադրամի պատվիրակությանը
20/11/2017
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Good Governance հիմնադրամի (GGF) պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են Ծրագրի ղեկավար Քրիսթին Մարշը, տնտեսական գծով խորհրդատու Աջայ Շարման և մոնիտորինգի և գնահատման գծով խորհրդատու Քաթլին Լաթիմերը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
Նախարար Դավիթ Հարությունյանը GGF-ի պատվիրակությանն է ներկայացրել Նախարարության առաջնահերթությունները՝ սնանկության գործընթացի բարելավում, Պրոբացիայի պետական ծառայության կարողությունների զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար, և նրանց հետ քննարկել Հիմնադրամի կարողությունները նշված ոլորտներում ներգրավելու հնարավորությունները:
Հանդիպման ավարտին կողմերը համագործակցելու, փոխգործակցության ոլորտները նախանշելու և դրանց բարելավման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: