«Գործ տվո՞ղ», թե՞ ազդարար. Պաշտոնյաների դեմ հաղորդում քաղաքացիները կարող են ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ անանուն, օն-լայն

14/12/2017

Օրերս վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում, ինչպես նշվել էր պաշտոնական հաղորդագրության մեջ, Կարեն Կարապետյանին է ներկայացվել Ազդարարման համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքը՝ կառավարության որոշման մշակված նախագծերը:

Ազդարարման համակարգի մասին օրենքը, հիշեցնենք, խորհրդարանն ընդունել էր այս տարվա ամռանը: Ազդարարման ինստիտուտը Հայաստանում կներդրվի 2018-ի հունվարի 1-ից: Այն ներկայացվել էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում: Որոշ պատգամավորների կողմից այն համարվեց «գործ տվողի ինստիտուտ»:

Ազդարարման տեսակները երկուսն են՝ ներքին, երբ ազդարարը իր անմիջական ղեկավարի հանցագործությունների մասին է հայտնում իրավապահներին: Իսկ արտաքին ազդարարման դեպքում ազդարարը իրավասու մարմնին է հանցագործության մասին հաղորդում ներկայացնում: Ազդարարը կարող է գաղտնի պահել իր անունը, իսկ նրա տված հաղորդումը լինելու է անանուն: Ազդարարի տված հաղորդումը կարող է պարունակել տեղեկություն կոռուպցիոն բնույթի հանցագործության, շահերի բախման, էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության: Ազդարարները հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու են իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը:

 

Սկզբնաղբյուրը ՝ https://www.aysor.am/am/news/2017/12/14/%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D6%80/1350817