Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները

08/01/2018

Պարոն Հարությունյան, հայտնի է, որ նոր դատական օրենսգրքով կառուցվածքային փոփոխություններ են արվելու, մասնավորապես, ստեղծվելու է Երևան քաղաքի դատարան: Ինչո՞ւառաջացավ այս անհրաժեշտությունը և ինչ է տալիս սա դատական համակարգին: 
Կառուցվածքային փոփոխությունն ինքնանպատակ չէ: Բանն այն է, որ Երևան քաղաքում մենք ունենք տարբեր վարչական շրջանների դատարաններ, և դատավորների ծանրաբեռնվածությունը մի շրջանից մյուս շրջանը էապես տարբերվում է: Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, օրինակ,  մի շարք պետական մարմիններ գտնվում են կենտրոն համայնքում, բնականաբար որոշակի առանձնահատկություններ և որոշակի քանակի գործեր այստեղ շատ ավելի շատ են: Արաբկիրում կան շատ լուրջ անհամամասնություններ և բնական է, որ եթե ստեղծում ենք մեծ միասնական դատարան՝ դրանով լուծում ենք մի քանի խնդիր` նախ, դատավորներիծանրաբեռնվածությունը կլինի շատ ավելի համաչափ,  նրանք ավելի պատշաճ ժամանակ կհատկացնեն դատականն գործերին: Ավելին, եթե զուգահեռաբար դիտարկենք այն համակարգը, համաձայն որի՝ պատահականության սկզբունքով են բաշխվելու գործերը դատավորների միջև, ապա  կտեսնենք, որ էստեղ նաև հակակոռուպցիոն տարր կա: Այսինքն, մի շարք տարրեր կան, որոնք հնարավորություն կընձեռեն մեզ բարելավելու իրավիճակը Երևան քաղաքի դատարաններում: 
Սա զուտ կառուցվածքաին փոփոխության առումով, իսկ ի՞նչ կտա այն արդարադատության իրականացմանը: 
Արդարադատությունը պետք է իրականացվի ժամանակին, պատշաճ և  ողջամիտ ժամանակահատվածում, հակառակ դեպքում՝ անգամ լավագույն արդարադատությունը  չի կարող դիտվել որպես արդարադատություն: Իհարկե, այլ երկրներիհետ համադրելու դեպքում յուրաքանչյուր տասը հազար բնակչին բաժին հասնող դատավորների թիվը, մեզանում շատ չէ: Այնուամենայնիվ, այս փուլում առավել կարևոր է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ դատավորներն արդյունավետ գործեն, անիմաստ գարծառույթները վերացնենք: Հետո, երբ կատարենք ինտենսիվ քայլերը և պարզ դառնա, որ դատավորների թիվը բավարար չէ, նոր դրանից հետո կմտածենք էքստենսիվ զարգացման, այսինքն՝ դատավորների թվի ավելացման մասին: Այս պահին փորձելու ենք քամել նոր մոտեցումներից՝ ինչ հնարավոր է:  
Փաստորեն, Երևան քաղաքի դատարանները մեկ  կենտրոնից են ղեկավարվելու, իսկ կադրային քաղաքականությունը դատավորների հարցում ինչպիսին է լինելու: 
Բանն այն է, որ հիմա մենք դատարանների նախագահների լիազորությունները էապես փոխում ենք: Համարելով, որ դա ներքին անկախությունը խաթարող որոշակի տարր է և դատարանի նախագահի լիազորություններնէապես կրճատվելու են: Ավելին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երեք տարին մեկ լինելու է դատարանի նախագահի վերընտրություն, այսինքն, որևէ մեկն այլևս հավերժ դատարանի նախագահ չի լինելու, պարզ է, որ այդ պարագայում ևս պետք էր արմատապես վերանայել դատարանում նախագահի լիազորությունները, ինչը մենք արել ենք նոր դատական օրենսգրքում: Այսինքն դատավորն է, որ պատասխանատու է առաջին հերթին իր աշխատանքի համար և դա բարձրացնելու է դատավորի անկախությունը ևս: 
Ո՞րն է լինելու վճռաբեկ դատարանի դերն այս դեպքում, եռաստիճան դատական համակարգը պահպանվելու է: 
Եռաստիճան դատական համակարգն ունի իր տրամաբանությունը, և պահպանվելու է, այսինքն կա առաջին ատյանի դատարան, կա վերաքննիչ և վճռաբեկ: Բայց նրանց լիազորությունները  պետք է լինեն շատ հստակ ուրվագծված: Ի՞նչ է առաջին ատյանի դատարանը. դա դատարան է,  որտեղ դատավորը տեսնում է կողմերին, անձամբ հետազոտում է ապացույցները  և  փորձում է կիրառել օրենքը: Վերաքննիչ դատարանը մեկ անգամ ևս քննում է գործը, բայց ոչ թե ամբողջ ծավալով, այլ ուսումնասիրում է, թե որքանով է պատշաճ գործել առաջին ատյանի դատարանը և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում էմեկ անգամ ևս անդրադարձ կատարում ապացույցներին: Սա կարևոր նորմ է, կարևոր դատարան է և շատ երկրներում կամ երբեմն անգամ տեսական քրեականության մեջ այն անվանում են որպես իրավունքի դատարան: 
Դատարանը ոչ այնքան ինքնուրույն հետազոտում է ապացույցները, այլ ուսումնասիրում է, թե ինչքանով է պահպանվել օրենքն առաջին ատյանում: Վճռաբեկ դատարանի դերը բացարձակապես այլ է: Վերաքննիչ դատարանում  ունենք տարբեր եռյակներ և յուրաքանչյուր եռյակ կարող է յուրովի մեկնաբանել օրենքը: Վճռաբեկ դատարանի առաջնահերթ դերակատարումն այնէ, որ  տարբեր մեկնաբանություններից  որոշում կայացնի, որը որ պետք է կիրառվի: Օրենքի միատեսակ կիրառություն, սա առաջին առաքելությունն է և հիմնական: Բայց Սահմանադրությունը նախատեսում է մեկ այլ առաքելություն ևս. եթե ակնհայտորեն արդարադատությունը խաթարվել է ստորին ատյանի դատարաններում, ապա վճռաբեկ դատարանը պետք է այստեղ ևս իր քայլը կատարի հատկապես, եթե խոսքը վերաբերում է հիմնարար իրավունքների  և ազատությունների սահմանափակմանը:

Սկզբնաղբյուրը ՝http://forrights.am/?ln=1&id_=2&page_id=46