Համալրվեց պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը
02/02/2018
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և «Մոբի Դրամ» փակ բաժնետիրական ընկերությունը ևս ընդգրկվեցին պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի և հասանելի դարձնելու տեսանկյունից, անհրաժեշտություն է առաջանում շարունակաբար ընդլայնել օպերատորների ցանկը: